|
Ответы на популярные вопросы
|
Акции, скидки в году
Saint Sarkis Church отзывы
|
Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է Արգավանդ գյուղի կենտրոնում՝ գյուղամիջյան ճանապարհների խաչմերուկում։ Շինությունն ունի ուղղանկյուն հատակագիծ։ Աղոթասրահը երկշարք է, երկուական քառակուսի սյուներով բաժանվում է երեք նավերի, որոնցից միջինն ավարտվում է կիսաշրջան խորանով, եզրերինը՝ թաղակապ ուղղանկյուն ավանդատներով։ Երկայնական պատերի որմնամույթերը պահում են թաղակապ երկլանջ ծածկը՝ կառուցված փայտե հեծաններով։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ հյուսիսից և արևմուտքից։ Կառուցվել է գորշ տուֆով։ Խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցին գործել է որպես մատուռ։ Եկեղեցու հյուսիսային մուտքի վերևում զետեղված արձանագրությունից տեղեկանում ենք եկեղեցու կառուցման մասին, որտեղ նշված է, որ եկեղեցին կառուցվել է «արդեամբ հայ ժողովրդոյ հաւատացելոց», շինարարությունն ավարտվել է 1897 թվականի օգոստոսի 19-ին և օծվել Տեր Ներսես արքեպիսկոպոսի ձեռամբ։ Արքեպիսկոպոսի ազգանունն անհայտ է, սակայն արձանագրության մեջ առկա է նրան վերաբերող «Խուտ» հապավումը, որից կարելի է ենթադրել, որ նրան կոչել են նաև Խուտեցի։ 1997 թվականին եկեղեցին վերակառուցվել է։ Գյուղացիների ջանքերով և միջոցներով կառուցվել է զանգակատունը։ Եկեղեցին գործում է, կատարվում են ժամերգություններ, եկեղեցական արարողություններ, մատուցվում է Սուրբ Պատարագ։
03.08.2019
Отзывы посетителей о других местах
Armenian Institute of Tourism
12/1 Yervand Kochar St, Yerevan 0070, Армения
ArmMotorcycles
29 Margaryan St, Yerevan 0078, Армения
Europcar Car Rent
8/1 Abovyan St, Yerevan 0001, Армения
Natali Pharm
58 Gyurjyan Street, Yerevan 0056, Армения
Multi Group - Lada and Hyundai
M4, Yerevan, Армения